Կառավարության նիստի օրակարգ

23 Ապրիլի, 2026

1. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԳՐՈՆԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
2. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՎԱՆՍԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
3. Անշարժ գույք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
4. Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
5. Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
6. Պետական գույքն օտարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
7. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ` Արամ Մեյմարյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարարի տեղակալ` Հրաչյա Սարգսյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արսեն Թորոսյան
10. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(Չզեկուցվող)
Արտաքին գործերի նախարար` Արարատ Միրզոյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Էդուարդ Հակոբյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 471-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
13. «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Էդուարդ Հակոբյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
15. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ` Արմենակ Խաչատրյան
16. Գաղտնի
Պաշտպանության նախարարի տեղակալ` Հրաչյա Սարգսյան
17. Գաղտնի
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
18. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին (գաղտնի մաս)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
19. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին (գաղտնի` 2-րդ կետ)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
20. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 2026 թվականի բյուջետային տարվա համար սահմանված վերաբաշխման սահմանաչափը բարձրացնելու մասին
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Մխիթար Հայրապետյան
22. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ` Արամ Մեյմարյան
Տվյալների վերջին թարմացումը` 2026-04-22 18:15:55

Օրակարգերի արխիվ