Կառավարության նիստի օրակարգ

27 Հուլիսի, 2023

1. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴՆԿ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
2. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԿԱՄԱՐ 006» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ԿԱՄԱՐ 006» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ակբա Լիզինգ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
4. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
5. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Գրիգոր Մինասյան
6. Գույք նվիրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
7. Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
8. Բնակելի տուն և հողատարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
9. Գաղտնի
(Չզեկուցվող)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Ռոբերտ Խաչատրյան
10. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և թույլտվություն տալու ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին (գաղտնի՝ 2-5-րդ կետեր)
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
11. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Գրիգոր Մինասյան
12. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Արմեն Ղուլարյան
13. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ի թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն N 2»-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
14. Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
15. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
16. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2147-Ն որոշման մեջ լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1854-Ն որոշման մեջ լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1602-Ն որոշման մեջ փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1724-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Ռուստամ Բադասյան
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 950-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Գրիգոր Մինասյան
19. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(Զեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Ներքին գործերի նախարարի տեղակալ` Արփինե Սարգսյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1058-Ն, 2018 թվականի հուլիսի 4-ի N 762-Ն և 2016 թվականի օգոստոսի 11-ի N 831-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
23. Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 785-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
25. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
26. Որպես նվիրաբերություն անշարժ գույք ընդունելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
27. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Զեկուցվող)
Արդարադատության նախարար` Գրիգոր Մինասյան
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
29. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու մասին
(Զեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
30. Պետական գույքն օտարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
31. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
32. Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Շրջակա միջավայրի նախարար` Հակոբ Սիմիդյան
33. Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
34. Գաղտնի
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
35. Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
36. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ծրագրով սովորող Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
37. Հայաստանի Հանրապետության հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
38. Տիգրան Մհերի Դավթյանին, Մարտին Գեղամի Տոնիկյանին, Տիգրան Սպարտակի Քարամյանին, Տիգրան Արամի Սարգսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
39. Ռաֆայել Հարությունյանին, Տիգրան Ղուկասյանին, Կարլեն Ոսկանյանին, Սուրեն Լևոնյանին, Ռոմիկ Ղազարյանին, Դավիթ Իսրայելյանին, Հայկ Դանիելյանին, Գոռ Փիլիպոսյանին, Նավասարդ Վարդանյանին, Գևորգ Մնացականյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
40. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Ներքին գործերի նախարարի տեղակալ` Արփինե Սարգսյան
41. Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուին, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանին, Արսենի Մարտունի Պետրոսյանին և Էդուարդ Արթուրի Բագրինցեվին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
42. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
43. Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
44. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
45. 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերի փոխհատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
46. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
47. Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
Տվյալների վերջին թարմացումը` 2023-07-27 12:06:42

Օրակարգերի արխիվ