Կառավարության նիստի օրակարգ

23 Հոկտեմբերի, 2025

1. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
2. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արսեն Թորոսյան
3. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի N 1391-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
5. Գույք նվիրաբերելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
7. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
8. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 648-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Ներքին գործերի նախարար` Արփինե Սարգսյան
10. «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18–ի N 92-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
12. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրանց հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքի և դրա պահպանական գոտիների հատակագծերի օրինակելի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները, հատակագծերի կազմման և հատակագծերի ներկայացման և տարածական հաշվառման իրականացման կարգը սահմանելու մասին
Կադաստրի կոմիտեի ղեկավար` Սուրեն Թովմասյան
13. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
14. «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
15. «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությունը «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Մխիթար Հայրապետյան
16. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
18. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արդարադատության նախարար` Սրբուհի Գալյան
19. Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կանոնադրական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքին հավանություն տալու մասին
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
20. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Արդարադատության նախարար` Սրբուհի Գալյան
21. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 495-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Դավիթ Խուդաթյան
Տվյալների վերջին թարմացումը` 2025-10-22 18:41:20

Օրակարգերի արխիվ