Կառավարության նիստի օրակարգ

08 Փետրվարի, 2024

1. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄՈՒՐԱԴ ՍԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
2. Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
3. Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Ներքին գործերի նախարար` Վահե Ղազարյան
4. Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Ներքին գործերի նախարար` Վահե Ղազարյան
5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
6. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2024 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Գրիգոր Մինասյան
7. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արտաքին գործերի նախարարի տեղակալ` Մնացական Սաֆարյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին (գաղտնի՝ 2-րդ և 3-րդ կետեր)
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
9. Գաղտնի
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
10. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 18-ով թվագրված «Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» դրամաշնորհային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 գրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
11. Գաղտնի
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432, 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն և 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ` Դավիթ Գրիգորյան
13. «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Զեկուցվող)
Շրջակա միջավայրի նախարար` Հակոբ Սիմիդյան
15. Գույք ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
(Զեկուցվող)
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ` Խաչատուր Խաչիկյան
17. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ` Արտյոմ Սմբատյան
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
19. Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Գրիգոր Մինասյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2344-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Զեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
23. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություն սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
25. Գույքը հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
Տվյալների վերջին թարմացումը` 2024-02-08 15:27:00

Օրակարգերի արխիվ