Կառավարության նիստի օրակարգ

02 Մարտի, 2023

1. Մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքները վերադարձնելու ժամանակ վերցված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման) և պահպանման ծախսերի փոխհատուցման, այդպիսի ծախսերի կամ իրացման համար այդ ապրանքների նախապատրաստման կամ իրացման ծախսերի՝ ապրանքների արժեքը գերազանցելու դեպքում այդ ապրանքների տնօրինման, այդպիսի ծախսերի հաշվարկի, իրացումից ստացված միջոցների հաշվին այդպիսի ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև իրացումից ստացված միջոցները հայտարարատուին վերադարձնելու կարգը և շուտ փչացող ապրանքների ցանկը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Ռուստամ Բադասյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Ռուստամ Բադասյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 13-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Ռուստամ Բադասյան
4. Գաղտնի
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
5. Գաղտնի
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
6. Գաղտնի
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
8. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2023 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Գրիգոր Մինասյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի N 1222-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
10. Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
11. Գույք ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ` Տիգրան Հարությունյան
12. Գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 514-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
14. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ու լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
(Զեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
15. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
16. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
17. Պետական գույքն օտարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
18. «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Գրիգոր Մինասյան
19. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Գրիգոր Մինասյան
20. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
21. Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին
(Զեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
22. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին
(Զեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
23. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
(Զեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Արմեն Ղուլարյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
26. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
28. Որպես նվիրաբերություն հողամաս ընդունելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
Տվյալների վերջին թարմացումը` 2023-03-02 12:30:04

Օրակարգերի արխիվ