Կառավարության նիստի օրակարգ

06 Փետրվարի, 2025

1. «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
2. Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված քվոտաների 16-րդ վերանայման հիմքով Հայաստանի Հանրապետության քվոտայի աճի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անունից համաձայնություն տալու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Վահե Հովհաննիսյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 1003-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
4. «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կից թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
5. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷԿՈՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1561-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյան
7. «Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Պետական պահպանության ծառայության պետ` Արթուր Գասպարյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
11. Վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
12. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ներքին գործերի նախարար` Արփինե Սարգսյան
Տվյալների վերջին թարմացումը` 2025-02-05 17:59:49

Օրակարգերի արխիվ