Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

19 Փետրվարի, 2015

1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին
Դավիթ Հարությունյան
2. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածքներ (գույք) ամրացնելու մասին
Արտեմ Ասատրյան
3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածքներ (գույք) ամրացնելու մասին
Արտեմ Ասատրյան
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Արտեմ Ասատրյան
5. Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան՝ 2010-2013 թվականներ) հավանություն տալու մասին
Արտեմ Ասատրյան
6. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հովհաննես Մանուկյան
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2015 թվականի պետական պատվերի մասին
Հովհաննես Մանուկյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Հովհաննես Մանուկյան
9. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պետական կառավարման առանձին մարմինների կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված անհատական տվյալների տեղեկատվական բազաներից տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին
Հովհաննես Մանուկյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արմեն Երիցյան
11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 369-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Արամայիս Գրիգորյան
12. Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին
Սերգո Կարապետյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1307-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Սերգո Կարապետյան
14. Վերանորոգման աշխատանքների արդյունքը որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն անհատույց ընդունելու և «ԷմԼաբ ԻՍիԷյ» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա» ծրագրի իրականացումն ապահովելու մասին
Կարեն Ճշմարիտյան
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 131 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Կարեն Ճշմարիտյան
16. Ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների՝ ուսման վարձի առավելագույն չափը սահմանելու մասին
Արմեն Աշոտյան
17. «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաները հետ վերցնելու և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնելու մասին
Հասմիկ Պողոսյան
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն, 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն և 2006 թվականի հունիսի 29-ի N 1206-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Գագիկ Բեգլարյան
19. Մեղրիի քաղաքային համայնքին գույք նվիրաբերելու մասին
Գագիկ Բեգլարյան
20. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին դեպոզիտային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին
Վախթանգ Միրումյան
21. Գլխավոր հաշվապահ աշխատելու համար հանրային հատվածի հաշվապահի որակավորման պահանջ ունեցող հանրային հատվածի կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին
Վախթանգ Միրումյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Վախթանգ Միրումյան
23. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2015 թվականի պետական պատվերի մասին
Վախթանգ Միրումյան
24. «Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի մասին
Վլադիմիր Գասպարյան
25. Արագածոտնի մարզի Ափնագյուղի, Լեռնապարի, Օհանավանի, Տեղերի գյուղական համայնքների ղեկավարների, Նորաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, Արարատի մարզի Վարդաշենի գյուղական համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի Հայկավանի, Հովտամեջի, Նալբանդյանի, Նոր Արմավիրի գյուղական, Արմավիրի քաղաքային համայնքների ղեկավարների, Ջրաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, Գեղարքունիքի մարզի Արփունքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Դարանակի գյուղական համայնքի ղեկավարի, Կութի գյուղական համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Աղավնաձորի, Բջնիի, Գետարգելի գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Արփենիի, Կարմրավանի, Անուշավանի, Հառիճի, Սարակապի գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Լորի, Որոտանի (Գորիս), Կաղնուտի գյուղական համայնքների ղեկավարների, Որոտանի (Սիսիան), Նոր Աստղաբերդի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Վայոց ձորի մարզի Չիվայի գյուղական համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Ակնաղբյուրի, Ծաղկավանի (Իջևան), գյուղական համայնքների ղեկավարների, Իջևանի քաղաքային համայնքի ավագանու անդամների՝ 2015 թվականի մարտի 15-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Արմեն Երիցյան
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Սերգո Կարապետյան
27. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին
Հովհաննես Մանուկյան
28. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության «Հայփոստ հյուսիս» հանրապետական փոստային հանգույցի ստեղծման ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին
Արմեն Երիցյան
29. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը «Հայփոստ հյուսիս» տարածաշրջանային կենտրոնի և կապի բաժանմունքների կառուցման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին
Արմեն Երիցյան
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Սերգո Կարապետյան
31. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մրցանակներ շնորհելու մասին
Կարեն Ճշմարիտյան
32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վախթանգ Միրումյան
33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1496-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Երվանդ Զախարյան
34. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N 1233-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Արամայիս Գրիգորյան
35. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Վախթանգ Միրումյան
36. Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին
Տարոն Մարգարյան
37. Գույք նվիրելու մասին
Տարոն Մարգարյան
38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (2-րդ կետը՝ հույժ գաղտնի)
Վախթանգ Միրումյան
39. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 317-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Սերգո Կարապետյան
40. Գ Ա Ղ Տ Ն Ի
Վախթանգ Միրումյան
41. Որդեգրման մասին
Հովհաննես Մանուկյան
42. Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների կարգը սահմանելու մասին
Վախթանգ Միրումյան
43. Կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին
Վախթանգ Միրումյան

Լրացուցիչ

44. «Շրջանառության հարկի մասին» և հարակից Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին
Վախթանգ Միրումյան