Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

21 Հուլիսի, 2011

1. Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ընկերակցության միջև 1997 թվականի սեպտեմբերին ստորագրված «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» թիվ 2979-ԱՄ, 2004 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ, 2007 թվականի մարտի 9-ին ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ, 2006 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» թիվ 4178- ԱՄ վարկային համաձայնագրերի,ինչպես նաև 2007 թվականի հունիսի 8-ին ստորագրված «Թռչնագրիպին հակազդելու ծրագիր» թիվ MDTF 058076 դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում իրականացված ծրագրերով կառուցված, վերակառուցված և նորոգված շենքերի ու տարածքների հանձնում-ընդունումն ապահովող միջոցառումների մասին
Հարություն Քուշկյան
2. «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ զեկույցը հաստատելու մասին
Արման Կիրակոսյան
3. «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
Արամ Հարությունյան
4. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև անասնաբուժության ոլորոտում համագործակցության մասին>> համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Գրիշա Բաղիյան
5. Մաքսային մարմինների կողմից համապատասխանության գնահատման ազգային մարմնին ոչ պարենային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին
Կարինե Մինասյան
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Կարինե Մինասյան
7. Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին
Կարինե Մինասյան
8. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին>> համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Կարինե Մինասյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1504-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արմեն Աշոտյան
10. Գեորգի Բաղդասարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
Արմեն Աշոտյան
11. Տիգրան Համասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
Հասմիկ Պողոսյան
12. «Երևանի Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու թույլտվություն տալու մասին
Սեյրան Օհանյան
13. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության թիվ CW-ICB-AF2-2011/2 միջազգային բաց մրցույթի արդյունքները հաստատելու մասին
Մանուկ Վարդանյան
14. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին
Վարդան Վարդանյան
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
16. Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին
Արման Սահակյան
17. «Քարակերտ>> պետական փակ բաժնետիրական ընկերությունը և <<Կապանջրշին>> փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին
Արման Սահակյան
18. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին
Աշոտ Մուսայան
19. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սալվարդի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին
Վաչե Տերտերյան
20. Հողերի կատեգորիան փոխելու մասին
Վաչե Տերտերյան
21. Հողերի կատեգորիան փոխելու մասին
Վաչե Տերտերյան
22. Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ավագանու անդամների 2011 թվականի հուլիսի 24-ի, Սյունիքի մարզի Արևիս համայնքի ղեկավարի և ավագանու անդամների 2011 թվականի օգոստոսի 21-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին
Վաչե Տերտերյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1151-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արմեն Աշոտյան
24. Ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին
Արմեն Աշոտյան
25. Պետության կարիքների համար երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման և դրանց շահագործման, սպասարկման ու վերանորոգման ծառայությունների գնման ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 ծածկագրով ընթացակարգի արդյունքները հաստատելու մասին
Ալիկ Սարգսյան
26. Գնման պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին
Ալիկ Սարգսյան
27. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու քաղաքաշինության նախարարություններին գումար հատկացնելու մասին
Արմեն Աշոտյան

Լրացուցիչ

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1271-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Արմեն Ալավերդյան
29. Հողերի կատեգորիան փոխելու մասին
Վաչե Տերտերյան
30. Գումար հատկացնելու մասին
Վաչե Տերտերյան
31. Գ Ա Ղ Տ Ն Ի