Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

05 Դեկտեմբերի, 2013

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին
Վաչե Գաբրիելյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
Վաչե Գաբրիելյան
3. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հրայր Թովմասյան
4. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման համաձայն սահմանված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներ ձեռք բերելու թույլտվություն տալու մասին
Հրայր Թովմասյան
5. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զոհրաբ Մնացականյան
6. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արտեմ Ասատրյան
7. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին
Արտեմ Ասատրյան
8. Հայաստանի Հանրապետության հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
Սերգո Կարապետյան
9. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (ՄԿՀՄ)» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Վահրամ Ավանեսյան
10. «ԱՊԱՌԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ ներմուծելու թույլտվություն տալու մասին
Արմեն Մովսիսյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Մանուկ Մկրտչյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1512-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Մանուկ Մկրտչյան
13. <<Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգը` ներառյալ արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր, ապրանքատրանսպորտային բեռնագիր և այլն) հաստատելու մասին
Դավիթ Սարգսյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի N 580 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Արմեն Ալավերդյան
15. Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը հաստատելու մասին
Արմեն Ալավերդյան
16. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2014» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու մասին
Արմեն Ալավերդյան
17. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին
Արթուր Ջավադյան
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Վաչե Տերտերյան
19. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավոր կառավարման գործընթացի շարունակությունն ապահովելու մասին
Անդրանիկ Անդրեասյան
20. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք ամրացնելու մասին
Արման Սահակյան
21. Փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու թույլտվություն տալու մասին
Մանուկ Մկրտչյան
22. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Սամվել Թադևոսյան
23. Գ Ա Ղ Տ Ն Ի
Հրանուշ Հակոբյան
24. Գ Ա Ղ Տ Ն Ի
Արմեն Մովսիսյան
25. Գ Ա Ղ Տ Ն Ի
Արմեն Մովսիսյան
26. Գ Ա Ղ Տ Ն Ի
Արմեն Մովսիսյան
27. Գ Ա Ղ Տ Ն Ի
Դավիթ Սարգսյան
28. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին
Վաչե Գաբրիելյան
29. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագծի մասին
Դավիթ Սարգսյան
30. Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» N 1916-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Դավիթ Սարգսյան
31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Դավիթ Սարգսյան
32. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման առանձին մարմինների գումար հատկացնելու մասին
Դավիթ Սարգսյան
33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1619-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Վաչե Տերտերյան
34. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին
Վաչե Տերտերյան
35. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին
Սամվել Թադևոսյան

Լրացուցիչ

36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի N 1233-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արամ Հարությունյան