Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

19 Սեպտեմբերի, 2013

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 4 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Դերենիկ Դումանյան
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Փորձագիտական ծառայություններ արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրայր Թովմասյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 96-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրայր Թովմասյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արտեմ Ասատրյան
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Կարինե Մինասյան
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 442-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Կարինե Մինասյան
7. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Արմեն Աշոտյան
8. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցչի հաստիք ստեղծելու մասին
Սեյրան Օհանյան
9. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու մասին
Հրանտ Բեգլարյան
10. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին
Հրանտ Բեգլարյան
11. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության ու տեխնիկական հագեցվածության ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին
Հրանտ Բեգլարյան
12. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Հրանտ Բեգլարյան
13. «Երևան, իմ սեր» հիմնադրամին հողամաս նվիրաբերելու համաձայնություն տալու մասին
Տարոն Մարգարյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հովհաննես Հունանյան
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հովհաննես Հունանյան
16. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արթուր Ջավադյան
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1206-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արման Սահակյան
18. Հայաստանի Հանրապետությունում գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները հաստատելու մասին
Արման Սահակյան
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 29-ի N 592-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արման Սահակյան
20. Պետական գույքը մասնավորեցնելու մասին
Արման Սահակյան
21. Պետական գույքն օտարելու մասին
Արման Սահակյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 2417-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վաչե Տերտերյան
23. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվո` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին հավանություն տալու մասին
Վաչե Տերտերյան
24. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նշավանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին
Վաչե Տերտերյան
25. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին
Վաչե Տերտերյան
26. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոակտիվ նյութերի արտահանման լիցենզիա տալու մասին
Աշոտ Մարտիրոսյան
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի նիստի N 9 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Տարոն Մարգարյան
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 271-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Տարոն Մարգարյան
29. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Տարոն Մարգարյան
30. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 4 փոփոխության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Կարինե Մինասյան
31. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 4 փոփոխության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Կարինե Մինասյան
32. Գ Ա Ղ Տ Ն Ի
Վահե Ջիլավյան
33. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ
Կարինե Մինասյան
34. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013 թվականի հուլիսի 19-ին ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրին հավանություն տալու մասին
Դավիթ Սարգսյան
35. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Վաչե Տերտերյան
36. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին
Վաչե Տերտերյան
37. Հայաստանի Հանրապետության Գյուղական համայնքների 3-րդ համաժողովն անցկացնելու հետ կապված ծախսերի համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին
Վաչե Տերտերյան
38. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հասմիկ Պողոսյան
39. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից չբաշխված բնակելի տների մասին
Սամվել Թադևոսյան
40. Այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը սահմանելու մասին
Արտեմ Ասատրյան

Լրացուցիչ

41. Աշոտ Պողոսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
Արմեն Աշոտյան