Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

26 Հուլիսի, 2018

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 624-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արարատ Միրզոյան
2. «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(չզեկուցվող)
Մանե Թանդիլյան
3. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
Մանե Թանդիլյան
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արթուր Հովհաննիսյան
5. Միջազգային պայմանագիր ստորագրելու համար լիազորագիր տրամադրելու կարգը սահմանելու մասին
(չզեկուցվող)
Զոհրաբ Մնացականյան
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 271-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արթուր Խաչատրյան
7. Հարցը հանված է
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արայիկ Հարությունյան
9. Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ռոման Նամալյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին
(չզեկուցվող)
Լիլիթ Մակունց
10. Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Վահե Հրաչյայի Բաղդասարյանին և Արման Ալբերտի Միքայելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին
(չզեկուցվող)
Լևոն Վահրադյան
11. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին գումար հատկացնելու մասին
(չզեկուցվող)
Սուրեն Պապիկյան
12. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին
(չզեկուցվող)
Սուրեն Պապիկյան
13. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին
(չզեկուցվող)
Սուրեն Պապիկյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 797-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(չզեկուցվող)
Սուրեն Պապիկյան
15. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(չզեկուցվող)
Արծվիկ Մինասյան
16. Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին
Արծվիկ Մինասյան
17. Ներդրումային ծրագրի շրջանակներում «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին
Արծվիկ Մինասյան
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի N 246-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արծվիկ Մինասյան
19. Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին
(չզեկուցվող)
Արծվիկ Մինասյան
20. Հարցը հանված է
21. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Արծվիկ Մինասյան
22. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին (2-րդ կետը՝ գաղտնի)
(չզեկուցվող)
Արզուման Հարությունյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը գումար հատկացնելու մասին
(չզեկուցվող)
Դավիթ Սանասարյան
24. Հարցը հանված է
25. Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
(չզեկուցվող)
Արայիկ Հարությունյան
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 536-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Դավիթ Տոնոյան
27. Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մականի Քրիստոֆեր Ռիչարդի Վայթսայդին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին
(չզեկուցվող)
Լևոն Վահրադյան
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Վայոց ձորի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին
Սուրեն Պապիկյան
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 23-ի N 796-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
(չզեկուցվող)
Արայիկ Հարությունյան