Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

17 Ապրիլի, 2014

1. Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին
Դերենիկ Դումանյան
2. Որպես նվիրատվություն գույք ընդունելու, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու և գույք նվիրաբերելու մասին
Դերենիկ Դումանյան
3. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին
Արտեմ Ասատրյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
Արտեմ Ասատրյան
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Արտեմ Ասատրյան
6. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արտեմ Ասատրյան
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Սերգո Կարապետյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի նիստի N 43 արձանագրության 6-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Սերգո Կարապետյան
9. Գույք նվիրաբերելու և հանձնելու մասին
Սերգո Կարապետյան
10. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարման ենթակա՝ Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի համար տրվող մասնակի փոխհատուցման մասին
Արմեն Մովսիսյան
11. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Արմեն Մովսիսյան
12. Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված քվոտաների 14-րդ վերանայման հիմքով Հայաստանի Հանրապետության քվոտայի աճի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անունից համաձայնություն տալու մասին
Դավիթ Սարգսյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Դավիթ Սարգսյան
14. Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3 (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ) - Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագրի (15.000.000 եվրո արժողությամբ) նախագծին հավանություն տալու մասին
Դավիթ Սարգսյան
15. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրում, ընտրական վարչարարության բարձրացում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերազինում և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Դավիթ Սարգսյան
16. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին
Դավիթ Սարգսյան
17. «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Դավիթ Սարգսյան
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 46 արձանագրության 14-րդ կետում փոփոխություններ կատարելու մասին
Արմեն Աշոտյան
19. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին
Վլադիմիր Գասպարյան
20. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին
Վլադիմիր Գասպարյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 521-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Արման Սահակյան
22. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարբնիկի և Նիզամու գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
Վաչե Տերտերյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 1823-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Վաչե Տերտերյան
24. Գույք ընդունելու և ամրացնելու մասին
Գագիկ Եգանյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի N 615 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Արմեն Եղիազարյան
26. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին
Հրայր Թովմասյան
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 367-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Գագիկ Խաչատրյան
28. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Հրայր Թովմասյան
29. Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում շինարարական աշխատանքների կատարման համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության մասին պայմանագրի նախագծին հավանություն տալու մասին
Արտեմ Ասատրյան
30. Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով տրամադրված տոհմային երինջների դիմաց մի շարք տնտեսավարող սուբյեկտների պարտքը ներելու մասին
Սերգո Կարապետյան