Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

10 Հուլիսի, 2014

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն որոշման կատարման ընթացքի մասին
Դավիթ Հարությունյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արտեմ Ասատրյան
3. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների NN 3 և 4 ցուցակները հաստատելու մասին
Արտեմ Ասատրյան
4. «Դոքս քոմպյուտր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` դրանց պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին
Արմեն Մուրադյան
5. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների ընդունման, հաշվառման, տեղաբաշխման, ժամանակավոր կացարաններով, կենսագործունեության և բժշկական ապահովման կարգը հաստատելու մասին
Արմեն Երիցյան
6. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կարգը հաստատելու մասին
Արմեն Երիցյան
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Արամայիս Գրիգորյան
8. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Գարեգին Մելքոնյան
9. Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
Գարեգին Մելքոնյան
10. Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ա և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին
Գարեգին Մելքոնյան
11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու մասին
Սեյրան Օհանյան
12. Անատոլի Այվազովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
Գաբրիել Ղազարյան
13. Պետական գույքն օտարելու մասին
Արման Սահակյան
14. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին բնակելի տարածքներ ամրացնելու մասին
Արման Սահակյան
15. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օրգովի գյուղական համայնքին գույք նվիրաբերելու մասին
Արման Սահակյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 419-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Վաչե Տերտերյան
17. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Գագիկ Եգանյան
18. Էմիլ Տարասյանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին
Գարեգին Մելքոնյան
19. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Գաբրիել Ղազարյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1561-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 824-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 810-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 605-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 988-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Գագիկ Խաչատրյան
25. Գ Ա Ղ Տ Ն Ի
Դավիթ Հարությունյան
26. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին
Արմեն Աշոտյան
27. Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Արմեն Աշոտյան