Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

23 Հոկտեմբերի, 2014

1. «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին
Արմեն Մուրադյան
2. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հովհաննես Մանուկյան
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հովհաննես Մանուկյան
4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հովհաննես Մանուկյան
5. «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Սերգեյ Մանասարյան
6. «Բարձրաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին
Արմեն Աշոտյան
7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին
Արմեն Աշոտյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1334-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արմեն Աշոտյան
9. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք օտարելու մասին
Լևոն Շահվերդյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի նիստի N 21 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հասմիկ Պողոսյան
11. Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերն անհետաձգելի համարելու մասին
Գագիկ Բեգլարյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
13. Գույք ամրացնելու մասին
Մարտին Սարգսյան
14. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Վաչե Տերտերյան
15. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Վաչե Տերտերյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Գագիկ Եգանյան
17. Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Գագիկ Եգանյան
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1930-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Մարտին Սարգսյան
19. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արմեն Աշոտյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրի նախագծին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն վերապահելու մասին
Գագիկ Բեգլարյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու, «Անշարժ գույքի օտարումից մուտքերի հաշվին անշարժ գույքի կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը հաստատելու և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վարդան Եղիազարյան
22. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների (ակադեմիկոսների) և թղթակից անդամների ընտրությունների առավելագույն թափուր տեղերը հաստատելու մասին
Ռադիկ Մարտիրոսյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 1020-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արման Սահակյան
24. Գ Ա Ղ Տ Ն Ի
Արման Սահակյան
25. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Գագիկ Խաչատրյան
26. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և պետական բյուջեից գումար հատկացնելու մասին
Արմեն Աշոտյան
27. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
28. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին
Գագիկ Խաչատրյան
29. Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին
Արման Սահակյան
30. Էդգար Ղազարյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատելու մասին
Վաչե Տերտերյան

Լրացուցիչ

31. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան