Կառավարության նիստի օրակարգ

11 Հունվարի, 2024

1. «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարարի տեղակալ` Լևոն Բալյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
3. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարարի տեղակալ` Արման Պողոսյան
5. Բնակելի տարածքներ նվիրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
6. Գույք նվիրաբերելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
7. Գևորգ Սամվելի Ասլանյանին, Արման Յուրիկի Թադևոսյանին, Դավիթ Նորիկի Հարությունյանին, Էդգար Գուրգենի Ավետիսյանին, Աևակ Արշակի Ղուկասյանին, Մեսրոպ Վարդանի Սահակյանին, Գևորգ Գարեգնի Հարությունյանին, Դավիթ Կարենի Պողոսյանին, Գևորգ Հովիկի Մարտիրոսյանին, Վիգեն Արմենի Սիմոնյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
8. Միքայել Գևորգի Հարությունյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Ներքին գործերի նախարար` Վահե Ղազարյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
12. Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Շրջակա միջավայրի նախարար` Հակոբ Սիմիդյան
13. Գաղտնի
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
14. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
(Զեկուցվող)
Ներքին գործերի նախարար` Վահե Ղազարյան
15. «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ֆինանսավորում տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Աշխեն Շիրվանյան
16. Անշարժ գույք հետ վերցնելու, ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2196-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
17. Դավիթ Խուդաթյանին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ նշանակելու մասին
(Զեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
18. Հուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
19. 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին
(Զեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
20. Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Շրջակա միջավայրի նախարար` Հակոբ Սիմիդյան
21. Գույք նվիրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյան
22. «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
(Զեկուցվող)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Ռուստամ Բադասյան
23. «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարարի տեղակալ` Արման Պողոսյան
24. Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն` Արմեն Աբազյան
Տվյալների վերջին թարմացումը` 2024-01-11 12:24:32

Օրակարգերի արխիվ