Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

07 Մարտի, 2013

1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին
Դերենիկ Դումանյան
2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2013-2016 թվականների ազգային ծրագիրը, այդ ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկը, բյուջեն, մոնիթորինգի և գնահատման պլանը հաստատելու մասին
Դերենիկ Դումանյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 8 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Դերենիկ Դումանյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրայր Թովմասյան
5. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հրայր Թովմասյան
6. Որդեգրման մասին
Հրայր Թովմասյան
7. Որդեգրման մասին
Հրայր Թովմասյան
8. «Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի մասին
Շավարշ Քոչարյան
9. «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի մասին
Շավարշ Քոչարյան
10. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ալբանիայի Հանրապետության նախարարների խորհրդի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Շավարշ Քոչարյան
11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին
Արամ Հարությունյան
12. Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին
Տիգրան Դավթյան
13. Տեխնիկական կանոնակարգերի մշակման 2013 թվականի ծրագիրը հաստատելու մասին
Տիգրան Դավթյան
14. Միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմանի ճանաչման կարգը սահմանելու մասին
Տիգրան Դավթյան
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Տիգրան Դավթյան
16. Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահուստավորման կարգը սահմանելու մասին
Արմեն Մովսիսյան
17. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի համար տրվող մասնակի փոխհատուցման մասին
Արմեն Մովսիսյան
18. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման մասին
Հրանտ Բեգլարյան
19. «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հայեցակարգին հավանություն տալու մասին
Ռուզան Ալավերդյան
20. Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման հայեցակարգին հավանություն տալու մասին
Ռուզան Ալավերդյան
21. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վաչե Գաբրիելյան
22. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Վաչե Գաբրիելյան
23. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին
Վաչե Գաբրիելյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին
Դավիթ Սարգսյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
26. «Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին
Աշոտ Մարկոսյան
27. Պետական գույքն օտարելու մասին
Աշոտ Մարկոսյան
28. Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին
Աշոտ Մարկոսյան
29. Գույք հանձնելու մասին
Երվանդ Զախարյան
30. Գույք հանձնելու մասին
Անդրանիկ Անդրեասյան
31. «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներն ավելացնելու մասին
Անդրանիկ Անդրեասյան
32. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Արտյոմ Մովսեսյան
33. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին
Արմեն Գևորգյան
34. Ֆ. Ցոլակյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին
Արմեն Գևորգյան
35. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ռուզան Ալավերդյան
36. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Երվանդ Զախարյան

Լրացուցիչ

37. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումը անհետաձգելի համարելու մասին
Վաչե Գաբրիելյան
38. Գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների նվազեցման նպատակով գործարար ծրագրերի՝ հավանության արժանացման, ինչպես նաև այդ ծրագրերի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման կարգը հաստատելու մասին
Տիգրան Դավթյան