Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

28 Փետրվարի, 2013

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին
Գրիգոր Մուրադյան
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին
Գրիգոր Մուրադյան
3. Ավտոմեքենա հանձնելու մասին
Գրիգոր Մուրադյան
4. Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին
Շավարշ Քոչարյան
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արմեն Երիցյան
6. «ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 558-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Սիմոն Պապյան
7. «2013 թվականի սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ» ծրագիրը հաստատելու մասին
Սերգո Կարապետյան
8. «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին
Տիգրան Դավթյան
9. Ներդրումային ծրագրի շրջանակներում «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին
Տիգրան Դավթյան
10. Կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
Արմեն Մովսիսյան
11. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Փոռ գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին
Արմեն Աշոտյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Արմեն Աշոտյան
13. Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին
Հասմիկ Պողոսյան
14. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Հասմիկ Պողոսյան
15. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Հասմիկ Պողոսյան
16. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Վաչե Գաբրիելյան
17. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Վաչե Գաբրիելյան
18. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Վաչե Գաբրիելյան
19. «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Արթուր Օսիկյան
20. Գույք օտարելու մասին
Լևոն Միրզոյան
21. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Արամ Մարության
22. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, հողի հարկից և գույքահարկից ազատվող շենքերի ու շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկերը հաստատելու մասին
Վաչե Տերտերյան
23. Ա. Գիզիրյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելու մասին
Վաչե Տերտերյան
24. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 13-ի N 1443-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին
Սերգո Կարապետյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն, N 82-Ն և փետրվարի 7-ի N 84-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Սերգո Կարապետյան
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1305-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Սերգո Կարապետյան
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին
Սերգո Կարապետյան
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1425-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Արման Սահակյան
29. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2013 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին
Երվանդ Զախարյան
30. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Դերենիկ Դումանյան
31. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի հրաժարականը մերժելու մասին
Վաչե Տերտերյան
32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Վաչե Գաբրիելյան

Լրացուցիչ

33. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Վաչե Գաբրիելյան
34. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին
Տիգրան Դավթյան