Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

21 Փետրվարի, 2013

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Դերենիկ Դումանյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
Հրայր Թովմասյան
3. «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հրայր Թովմասյան
4. Որդեգրման մասին
Հրայր Թովմասյան
5. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ մուտք գործելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Շավարշ Քոչարյան
6. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին դրույթները կիրարկելու մասին
Արտեմ Ասատրյան
7. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին
Սերգո Կարապետյան
8. «2013-2015 թվականների բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն» ծրագիրը հաստատելու մասին
Սերգո Կարապետյան
9. «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին
Սերգո Կարապետյան
10. «Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին
Սերգո Կարապետյան
11. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու մասին
Տիգրան Դավթյան
12. Իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1932-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Արմեն Մովսիսյան
13. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Արմեն Աշոտյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 466-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին
Արա Նազարյան
15. Սփյուռքի երիտասարդների՝ «Արի տուն» հայրենաճանաչության 2013 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին
Հրանուշ Հակոբյան
16. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու մասին
Վաչե Գաբրիելյան
17. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Վաչե Գաբրիելյան
18. Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու մասին
Արթուր Օսիկյան
19. Պետական գույքն օտարելու մասին
Աշոտ Մարկոսյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 801-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Աշոտ Մարկոսյան
21. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին
Անդրանիկ Անդրեասյան
22. Գ Ա Ղ Տ Ն Ի
Արա Նազարյան
23. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին
Սերգո Կարապետյան
24. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Սերգո Կարապետյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
26. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների տպագրության համար 2013 թվականի արտաբյուջետային միջոցների ծախսային նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
Գագիկ Խաչատրյան
27. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հրայր Թովմասյան
28. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Հրայր Թովմասյան

Լրացուցիչ

29. Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013 թվականի ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին
Անդրանիկ Անդրեասյան
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (կետ 2-րդ՝ գաղտնի)
Վաչե Գաբրիելյան