Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

22 Մայիսի, 2014

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին գույք ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն և 2008 թվականի մայիսի 15-ի N 463-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Արտեմ Ասատրյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
Արտեմ Ասատրյան
3. Կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Արտեմ Ասատրյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 370-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Կարեն Ճշմարիտյան
5. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Կարեն Ճշմարիտյան
6. «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Կարեն Ճշմարիտյան
7. Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին
Արմեն Աշոտյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Արմեն Աշոտյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 350-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Գագիկ Բեգլարյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի նիստի N 6 արձանագրության 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին
Արման Սահակյան
11. Հարցը հանված է:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 183-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Անդրանիկ Անդրեասյան
13. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Գագիկ Բեգլարյան
14. Սուրեն Քրմոյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին
Արմեն Մուրադյան
15. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Արամայիս Գրիգորյան
16. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Գագիկ Խաչատրյան
17. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Գագիկ Խաչատրյան
18. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Արտեմ Ասատրյան
19. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին
Վաչե Տերտերյան

Լրացուցիչ

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություն, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին
Նարեկ Սարգսյան