Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

29 Հունվարի, 2010

1. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին
Հարություն Քուշկյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի նիստի N 35 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հարություն Քուշկյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Գևորգ Դանիելյան
4. ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2-րդ և 3-րդ համատեղ պարբերական ազգային զեկույցին հավանություն տալու մասին
Արման Կիրակոսյան
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին
Արման Կիրակոսյան
6. Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գիրքը հաստատելու մասին
Արամ Հարությունյան
7. Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գիրքը հաստատելու մասին
Արամ Հարությունյան
8. Երևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների (աղբահանության) կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին
Ներսես Երիցյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Արմեն Մովսիսյան
10. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության և երիտասարդական քաղաքականության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Հասմիկ Պողոսյան
11. Երկաթուղային գծերի ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը և երկաթուղիների հատման կանոնները, երկաթուղային գծանցների շահագործման պայմանները, դրանց գործարկման և փակման կարգը սահմանելու մասին
Գուրգեն Սարգսյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1807-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Գուրգեն Սարգսյան
13. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված «Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու մասին
Վարդան Վարդանյան
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Տիգրան Դավթյան
15. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին
Տիգրան Դավթյան
16. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին
Տիգրան Դավթյան
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ալիկ Սարգսյան
18. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Գագիկ Խաչատրյան
19. Գույք մասնավորեցնելու և օտարելու մասին
Կարինե Կիրակոսյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի N 1459-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Արտյոմ Մովսեսյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 19-ի N 744-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Արտյոմ Մովսեսյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1448-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Վաչե Տերտերյան

Լրացուցիչ

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման կատարման ընթացքի մասին
Դավիթ Սարգսյան
24. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու մասին
Վաչե Տերտերյան
25. Հողերի կատեգորիան փոխելու և որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին
Վաչե Տերտերյան
26. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին
Անդրանիկ Անդրեասյան
27. «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին
Տիգրան Դավթյան