Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

08 Հոկտեմբերի, 2009

1. «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությանը հոգեմետ նյութերի բաշխում,բացթողում և իրացում գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին
Հարություն Քուշկյան
2. Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Գևորգ Դանիելյան
3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Գևորգ Դանիելյան
4. Որդեգրման մասին
Գևորգ Դանիելյան
5. Որդեգրման մասին
Գևորգ Դանիելյան
6. Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի հաշվին ստացված գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման մասին
Գերասիմ Ալավերդյան
7. Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին
Ներսես Երիցյան
8. Ներդրումային ծրագրի շրջանակներում «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին
Ներսես Երիցյան
9. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի «Բնապահպանական գնահատման և ուսումնասիրության շրջանակները», «Նախնական բնապահպանական հետազոտության մասին» և «Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակները» զեկույցներին հավանություն տալու մասին
Ներսես Երիցյան
10. Արմեն Արզաքանցյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
Արա Ավետիսյան
11. Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին
Վարդան Վարդանյան
12. Կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքներում նոր կառուցվող օբյեկտներում կոյուղաջրերի տեղային մաքրման կայանների պարտադիր տեղադրման նորմերը հաստատելու մասին
Վարդան Վարդանյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 928-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Վարդան Վարդանյան
14. Վ. Ջիլավյանին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին
Գուրգեն Սարգսյան
15. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Տիգրան Դավթյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 212-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Կարինե Մինասյան
17. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին
Կարինե Կիրակոսյան
18. Պետական գույքը մասնավորեցնելու մասին
Կարինե Կիրակոսյան
19. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատուկ ավտոմեքենաներ հանձնելու մասին
Կարինե Կիրակոսյան
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 29-ի N 72 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Կարինե Կիրակոսյան
21. «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Երվանդ Զախարյան

Լրացուցիչ

22. «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին լիազորություններ վերապահելու և տարածք տրամադրելու մասին
Ներսես Երիցյան
23. «Բարձր էներգիաների ստերոսկոպիկ համակարգ» (H.E.S.S.) միջազգային համագործակցությանը «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության անդամակցությունը շարունակելու համար վճար կատարելու մասին
Արա Ավետիսյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Կարինե Մինասյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Կարինե Մինասյան
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կարինե Մինասյան
27. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
Գևորգ Կոստանյան