Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

07 Մայիսի, 2009

1. «Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումներ երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրի քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման աշխատանքների կատարման համար անցկացված մրցույթի արդյունքները հաստատելու մասին
Գևորգ Դանիելյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի N 392 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Մհեր Շահգելդյան
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 180-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Ներսես Երիցյան
4. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին
Ներսես Երիցյան
5. Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգին հավանություն տալու մասին
Սպարտակ Սեյրանյան
6. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակում» ծրագրով 2009 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին
Սպարտակ Սեյրանյան
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի N 1285-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Վարդան Վարդանյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության 2009 թվականի ընթացքում հարկային մարմնի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու մասին
Տիգրան Դավթյան
9. «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին
Տիգրան Դավթյան
10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին
Գագիկ Բեգլարյան
11. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը լիազորություններ վերապահելու մասին
Գագիկ Բեգլարյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Գագիկ Բեգլարյան
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 640-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Կարինե Կիրակոսյան
14. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին
Կարինե Կիրակոսյան
15. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին
Կարինե Կիրակոսյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1200-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1476-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին
Կարինե Կիրակոսյան
17. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին
Վաչե Գաբրիելյան
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 825-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Արտյոմ Մովսեսյան
19. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 2009-2011 թվականների զարգացման ծրագրերը հաստատելու մասին
Վաչե Տերտերյան
20. Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը հաստատելու մասին
Վաչե Տերտերյան
21. Երևանի առաջին ավագանու առաջին նիստի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին
Վաչե Տերտերյան
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Վաչե Տերտերյան
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 922-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Վաչե Տերտերյան

Լրացուցիչ

24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 977-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Մյասնիկյան 1 հասցեում վարչական շենքի կառուցման ներդրումային ծրագիր իրականացնելու մասին
Գագիկ Բեգլարյան
25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը լիազորություններ վերապահելու և գույք հանձնելու մասին
Գագիկ Բեգլարյան
26. Գ. Գյոզալյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին
Վաչե Տերտերյան
27. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Տիգրան Դավթյան
28. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում Հոռոմ-Նոր կյանք-Փանիկ-Սպանդարյան-Գեղանիստ կմ3+700-կմ8+000 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների և շինարարական աշխատանքների հսկման խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթների արդյունքները հաստատելու մասին
Գուրգեն Սարգսյան
29. Հայաստան-սփյուռք հեռավար կոնֆերանսների կազմակերպման, գրականության հրատարակման, տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայությունների 2009 թվականի պետական պատվերը հաստատելու մասին
Հրանուշ Հակոբյան
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Մհեր Շահգելդյան