Կառավարության նիստի օրակարգ (արխիվ)

31 Հունվարի, 2008

1. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման կամ տեղափոխման գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին
Հ. Քուշկյան
2. «Ռուսալ-արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին
Ն. Երիցյան
3. Հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները սահմանելու մասին
Գ. Դանիելյան
4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին
Գ. Դանիելյան
5. Որդեգրման մասին
Գ. Դանիելյան
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 314-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Ա. Մովսիսյան
7. «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքների իրավական կարգավիճակը կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Ա. Մովսիսյան
8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության` հեռավար, դրսեկության կարգով ուսուցումն արգելված մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին
Լ. Մկրտչյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Լ. Մկրտչյան
10. արման Քուշկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
Մ.Հարությունյան
11. Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին
Մ.Հարությունյան
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1651-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Ա. Մանուկյան
13. «Ներքին աուդիտի մասին» և«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին
Վ. Խաչատրյան
14. Երևան քաղաքի ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանին գումար հատկացնելու մասին
Վ. Խաչատրյան
15. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով
Վ. Խաչատրյան
16. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին
Վ. Խաչատրյան
17. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին
Վ. Խաչատրյան
18. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ազգային փոքրամասնություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին
Մ. Թոփուզյան
19. Որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում լիազոր մարմին ճանաչելու մասին
Ա. Հարությունյան
20. «Ֆերոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա տալու մասին
Հ. Հարությունյան
21. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» և«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին տարածքներ ամրացնելու մ
Կ. Կիրակոսյան
22. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի չորրորդ եռամսյակում մասնավորեցման գործընթացի վերաբերյալ հաշվետվության մասին
Կ. Կիրակոսյան
23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեխնիկական օգնություն ցույց տալու մասին
Մ. Վարդանյան
24. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին
Ռ. ՆաԶարյան
25. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տանձատափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին
Վ. Տերտերյան
26. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին
Վ. Տերտերյան
27. Ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին
Մ. Թոփուզյան
28. անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության կարգը հաստատելու մասին
Դ. Լոքյան