Կառավարության նիստի օրակարգ

06 Մարտի, 2025

1. Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
2. Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
3. Պետական գույքն օտարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (գաղտնի՝ 2-րդ կետ)
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
5. Գույք հետ վերցնելու, նվիրաբերելու և գույքի նվիրատվությունն ընդունելու մասին
(Զեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 195-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Զեկուցվող)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` Մխիթար Հայրապետյան
8. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Ներքին գործերի նախարար` Արփինե Սարգսյան
10. «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Սրբուհի Գալյան
12. Եվրասիական զարգացման բանկի միջոցներից «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմի կարողությունների զարգացում. ուսուցողական սեմինարի անցկացում» տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարարի տեղակալ` Արման Պողոսյան
13. Գաղտնի
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
14. Գաղտնի
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարարի տեղակալ` Արման Պողոսյան
15. Գաղտնի
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարարի տեղակալ` Արման Պողոսյան
16. «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
17. Վարժական հավաքներ հայտարարելու մասին (գաղտնի`2-րդ և 4-րդ կետեր)
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
18. Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի մասին
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
19. Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդի մասին
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
20. «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(Չզեկուցվող)
Ներքին գործերի նախարար` Արփինե Սարգսյան
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 223-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
22. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3284-ARM(COL). Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր - Արդյունքների վրա հիմնված փոխատվություն․ Փոփոխություններ վարկային համաձայնագրում» նամակ-համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
23. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին
(Զեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
25. Հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 217-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Շրջակա միջավայրի նախարար` Հակոբ Սիմիդյան
27. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
28. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
29. Գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին
(Չզեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Եղիազար Վարդանյան
30. Համաձայնագիր կնքելու թույլտվություն տալու մասին
(Չզեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Եղիազար Վարդանյան
31. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
32. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև կապալառուներին վճարումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
33. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև գնման գործընթացի կազմակերպման մասին մասին (գաղտնի՝ 2-րդ և 3-րդ կետեր)
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
34. Գաղտնի
(Չզեկուցվող)
Պետական պահպանության ծառայության պետ` Արթուր Գասպարյան
35. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
36. Գաղտնի
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարարի տեղակալ` Արման Պողոսյան
37. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
38. Գաղտնի
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարարի տեղակալ` Արման Պողոսյան
39. «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության հարյուր տոկոս սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով մրցույթի նախաորակավորման փուլ կազմակերպելու, մրցութային հանձնաժողովի կառուցվածքը, նախաորակավորման մասնակիցների նկատմամբ չափանիշները և նախաորակավորման գնահատման կարգը հաստատելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
40. Կրթահամալիրների կառուցման նպատակով կնքված գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
41. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1138-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյան
42. «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին
(Չզեկուցվող)
Ներքին գործերի նախարար` Արփինե Սարգսյան
43. Անշարժ գույք հետ վերցնելու, ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյան
Տվյալների վերջին թարմացումը` 2025-03-06 12:22:45

Օրակարգերի արխիվ