Կառավարության գրավոր քվեարկության հարցեր

27 Դեկտեմբերի, 2021

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին (գաղտնի` 2-րդ կետ)
Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
3. «PFIZER EXPORT B.V.» («Պֆայզեր Էքսպորտ Բ.Վ.») ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվող արտադրության և մատակարարման համաձայնագրի տեքստին հավանություն տալու մասին (1-ին կետ՝ գաղտնի մաս)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
Տվյալների վերջին թարմացումը` 2021-12-28 10:59:19