Արձանագրային որոշումներ

33-8

«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշման 37-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հավանություն տալ`
1) «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանն ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Կայուն դպրոցական սնունդ» փորձնական ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն արձանագրային որոշմամբ նախատեսվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի 2014-2016 թթ. միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում:
3. Սահմանել, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկվող երեխաների թիվը ենթակա է ճշտման յուրաքանչյուր տարի՝ նոր ուսումնական տարվա փաստացի կոմպլեկտավորման արդյունքում:
Հավելված

Հավելված

22 Օգոստոսի 2013