51-5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրով նախատեսված միջոցառումների մոնիթորինգի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն հետևյալ պարբերականությամբ`
1) միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ` ընթացիկ տարվա առաջին կիսամյակին հաջորդող ամսվա 30-ին.
2) իրականացված միջոցառումների արդյունքների վերաբերյալ` հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ին:
20 Դեկտեմբերի 2012