Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2012, 1441 - Ն

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ՆՈՐ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԻ ՀԻՄՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2014-2023 թթ.)

Հիմք ընդունելով <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածի 3.24-րդ կետի պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագրի կատարման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի.
3) Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման տարածքների քարտեզ-սխեմաները` համաձայն N 3 հավելվածի.
4) Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման տարածքների անտառատնկման միջոցառումների տեխնոլոգիական քարտերը` համաձայն N 4 հավելվածի.
5) Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման տարածքների անտառատնկման միջոցառումների ծավալաթերթ- նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված1

Հավելված2

Հավելված3

Հավելված4

Հավելված5

 

Արխիվ

2024

2023