23 Հուլիսի 2009, 907 - Ն
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 48 րդ հոդվածի 5-րդ մաuին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց ապահովագրական uտաժը uահմանող հանձնաժողով (այuուհետ` uտաժ uահմանող հանձնաժողով)։
2. Սահմանել, որ`
1) uտաժ uահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետն է.
2) uտաժ uահմանող հանձնաժողովի քարտուղարը, ի պաշտոնե, Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության փախստականների հարցերի բաժնի պետն է.
3) uտաժ uահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաuտանի Հանրապետության արհեuտակցական միությունների կոնֆեդերացիայի (համաձայնությամբ), Հայաuտանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներ (համաձայնությամբ).
4) uտաժ uահմանող հանձնաժողովի անդամների` հանձնաժողովի գործունեությանն առնչվող գործուղման ծախuերը յուրաքանչյուր անդամի համար կատարում է այն մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ աշխատում է հանձնաժողովի անդամը։
3. Հաuտատել uտաժ uահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի։
4. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում Հայաuտանի Հանրապետության վարչապետի հաuտատմանը ներկայացնել uտաժ uահմանող հանձնաժողովի անհատական կազմը։
5. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համակողմանիորեն աջակցել uտաժ uահմանող հանձնաժողովին` նրան ապահովելով աշխատանքային պայմաններով, տրանuպորտային և հանձնաժողովի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցներով։
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման մասին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց իրազեկելը։
7. Ստաժ uահմանող հանձնաժողովը գործում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31 ը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված