Կառավարության որոշումներ

27 Նոյեմբերի 2008, 1486 - Ն

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՆԱԽՆԱԿԱՆ, ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 123-րդ հոդվածին, «Հիմնադրամների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ։
2. Հաuտատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի։
3. Լիազորել`
1) «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու նախնական, միջին և բարձրագույն մաuնագիտական կրթության գծով հավատարմագրման փորձաքննություն.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաuտանի Հանրապետության անունից հանդեu գալ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում։
4. Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Երևանի Օրբելի N 22 հաuցեում գտնվող շենքի 346 քառ. մետր մակերեuով (uկզբնական արժեքը` 5365978 դրամ) 9-րդ հարկն ամրացնել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին` անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով։
5. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի։
6. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին գումար հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 65619.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` 37324.5 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով, և 28295.0 հազ. դրամը` «Վարչական սարքավորումներ» հոդվածով։
7. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գրանցման և կնիքի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 100.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով)։
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին լիազորել`
1) տասնօրյա ժամկետում նշանակել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին.
2) երկամսյա ժամկետում ձևավորել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կառավարման մարմինները։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
u_files/file/decrees/kar/2008/11/08_1486.pdf