Հարգելի քաղաքացի,
եթե Դուք որեւէ հարցով կամ խնդրով դիմում եք ներկայացրել ՀՀ կառավարությանը, այսինքն, հանձնել եք այն ՀՀ կառավարության ընդունարան կամ ուղարկել փոստով, ապա կառավարության ընդունարանում` առձեռն եւ կամ փոստատարի միջոցով ստացել եք հետեւյալ նմուշի ծանուցագիր:
Ձեզ տրամադրված ծանուցագրում նշված է 12 նիշանոց հսկիչ համար: Մուտքագրեք այն համապատասխան պատուհանում, ընտրելով այն պետական մարմինը ու հասցեգրել եք Ձեր դիմումը, որպեսզի կարողանաք հետևել Ձեր դիմումի ընթացքին:
Եթե Ձեր դիմումը համապատասխան հանձնարարականով վերահասցեագրված է այլ կառույցի, հետեւեք դրա ընթացքին` սեղմելով կառույցի ակտիվացման տողը: Եթե հիշյալ կառույցը մեր ցուցակում չեք տեսնում, ուրեմն այն առայժմ մեր համակարգին միացված չէ: