Արձանագրային որոշումներ

48-26

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՏԵՔՍՏԱ ՅԻՆ ՄԱՍԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՄԱ ՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարներին`
1) քննության առնել սույն արձանագրային որոշման NN 1 և 2 հավելվածները և անհրաժեշտության դեպքում՝ մինչև 2011 թվականի դեկտեմբերի 14-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշները լրամշակելու վերաբերյալ.
2) մինչև 2011 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկը:

Հավելված
 

8 Դեկտեմբերի 2011