Արձանագրային որոշումներ

12-10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆԻՍՏԻ N 29 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒ-ԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի նիստի N 29 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարություններին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումն 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.
«2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուր տարվա համար մշակել մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագիրը և այն մինչև տվյալ տարվա հունվարի 15-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ հաստատման։ Մարզի 2018 թվականի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագիրը ներկայացնել մինչև 2018 թվականի ապրիլի 26-ը:»:
 

29 Մարտի 2018

Արխիվ

2024

2023