Արձանագրային որոշումներ

13-20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 3-ի նիստի N 36 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի նիստի N 43 արձանագրության 10-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգին և համակարգի ներդրման ուղղություններից բխող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային ազգային քաղաքականության իրագործման հիմնադրույթներին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:

 

 

5 Ապրիլի 2018