Արձանագրային որոշումներ

9-26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.
2) ավարտման ենթակա կիսակառույցների ցանկին` համաձայն N 2 հավելվածի.
3) ծրագրի իրականացման երեք փուլով (2019 - 2023 թվականներին) նախատեսված՝ ավարտման ենթակա կիսակառույցների ժամանակացույցին` համաձայն N 3 հավելվածի.
4) ծրագրի իրականացման 1-ին փուլով (2019-2021 թվականներին) նախատեսված՝ քանդման ենթակա կիսակառույցների ժամանակացույցին` համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մարզերի զարգացման ծրագրերում ներառել սույն արձանագրային որոշման NN 3 և 4 հավելվածների ժամանակացույցներում ընդգրկված կիսակառույցների ավարտման, քանդման աշխատանքները՝ դրանցում առավելագույնս ներգրավելով մասնավոր ներդրողներին ու նրանց կողմից ներկայացվող փոխշահավետ առաջարկությունները, և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացնել նշված աշխատանքների կատարման ընթացքի մասին հաշվետվություն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն` ըստ մարզերի:
Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

6 Մարտի 2018

Արխիվ

2024

2023