Արձանագրային որոշումներ

9-31

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱ ՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հավանություն տալ՝
1) Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին՝ համաձայն
N 2 հավելվածի։
2. Պատասխանատու կատարող հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`
1) համակարգել Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականաց-ման միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին:
Հավելված

Հավելված

6 Մարտի 2018