Արձանագրային որոշումներ

9-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100 ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված ծրագրի և միջոցառումների կատարումը:
Հավելված

Հավելված

6 Մարտի 2018

Արխիվ

2024

2023