7-17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ, ԿՈՐՆԳԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑ ՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի արտադրության զարգացման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագիրն իրականացնելու համար «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշիվներից օգտագործել 746,570,000 դրամ, որից 721,570,000 դրամը` մինչև 2141.5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի և սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի սերմացուներ ձեռք բերելու նպատակով, իսկ մինչև 25,000,000 դրամը` նշված սերմացուների բեռնաթափման, բարձման, փոխադրման, աշխատողների գործուղման և այլ ծախսերի համար:
Հավելված
22 Փետրվարի 2018