Արձանագրային որոշումներ

4-27

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԷՆԵՐԳԱՍՏԵՂԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի տուրբինային արտադրամասի էներգաստեղծ սարքավորումների արդիականացման միջոցառումների համալիր իրականացման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ծրագիրն իրականացնելու նպատակով 10-օրյա ժամկետում ապահովել՝ 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նշանակված լիազոր կազմակերպություններ Հայկական ատոմային էլեկտրակայան փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի ստորագրումը:
 

Հավելված

1 Փետրվարի 2018

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր