Արձանագրային որոշումներ

2-8

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՆԻՍՏԻ N 45 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 32-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրության 32-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգի և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի` Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ միջոցառման «Վերջնաժամկետ» սյունակում «2017 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2020 թ. դեկտեմբեր» բառերով.
2) 3-րդ միջոցառման «Վերջնաժամկետ» սյունակում «2017 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2018 թ. դեկտեմբեր» բառերով.
3) 4-րդ միջոցառման «Վերջնաժամկետ» սյունակում «2017 թ. հոկտեմբեր» բառերը փոխարինել «2018 թ. դեկտեմբեր» բառերով.
4) 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ միջոցառումների «պատասխանատու պետական մարմին» սյունակում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
5) 2-րդ միջոցառման «պատասխանատու պետական մարմին» սյունակում «էներգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով:


 

18 Հունվարի 2018