Արձանագրային որոշումներ

51-10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՆԻՍՏԻ N49 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8ի նիստի N 49 արձանագրության 8րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի «I. ՄԱԿի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա» բաժնի 1ին կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2017» թիվը փոխարինել «2018» թվով:

 

 

7 Դեկտեմբերի 2017