48-12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՆԻՍՏԻ N 32 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի նիստի N 32 արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությանը և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Միջոցառման անվանումը» սյունակում «կերային հավելումների (հակաբիոտիկների)» բառերը փոխարինել «որպես կերային հավելում օգտագործվող հակաբիոտիկների» բառերով.
2) «Կատարման ժամկետը» սյունակում «2017» թիվը փոխարինել «2019» թվով.
3) «Վերստուգելի չափանիշ» սյունակում «2019 թվականին» բառերը փոխարինել «2020 թվականին» բառերով:
16 Նոյեմբերի 2017