34-26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի ՆԻՍՏԻ N 38 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38 արձանագրութլան 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման հավելվածի`
ա. «Բովանդակություն» բաժնում և 11-րդ կետում «2015-2017» թվերը փոխարինել «2015-2018» թվերով,
բ. «Բովանդակություն» բաժինը «ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» բառերից հետո լրացնել՝
«ՀԱՎԵԼՎԱԾ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱ-ՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ 2015-2018 ԹԹ. ՄԱՆՐԱՄԱՍՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» բառերով,
գ. 80-րդ կետից հանել «և ՀՀ ՖՆ ուսուցման կենտրոնի կարողությունները (լսարանային պայմաններ, անձնակազմ, վերապատրաստման ծրագրեր)» բառերը.
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. վերնագրում «2015-2017» թվերը փոխարինել «2015-2018» թվերով,
բ. 6.1-ին կետի «Վերջնաժամկետ» սյունակում «Դեկտեմբեր, 2016» բառերը փոխարինել «ՊՖԿՀ ռազմավարությամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան» բառերով,
գ. 7.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 7.2-րդ կետի «Վերջնաժամկետ» սյունակում «Փետրվար, 2017» բառերը փոխարինել «Մարտ, 2018» բառերով,
ե. 7.4-րդ կետի «Վերջնաժամկետ» սյունակում «Հոկտեմբեր, 2017» բառերը փոխարինել «Դեկտեմբեր, 2018» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի՝
ա. վերնագրում «2015-2017» թվերը փոխարինել «2015-2018» թվերով,
բ. 7.2-րդ կետի «Ժամանակացույց» սյունակում «Հուլիս, 2017» բառերը փոխարինել «Մարտ, 2018» բառերով,
գ. 7.4-րդ կետի «Ժամանակացույց» սյունակում «Հոկտեմբեր 2017» բառերը փոխարինել «Դեկտեմբեր, 2018» բառերով:
10 Օգոստոսի 2017