Արձանագրային որոշումներ

33-31

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ, ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ԵՎ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ՝
1) գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի շրջանակներում վարկի ստացման նախնական հայտերի գնահատման գործընթացի կանոնակարգումը:

Հավելված

Հավելված

Հավելված

3 Օգոստոսի 2017