Արձանագրային որոշումներ

33-3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաuտանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին արձանագրային որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստի N 50 արձանագրության 4-րդ կետով հավանության արժանացած «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրին և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի նիստի N 15 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի Նպատակ 6-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին ենթակետի 4-րդ սյունակում «2015-2016 թվականներ» բառերը փոխարինել «2018 թվական» բառերով.
2) 4-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի նիստի N 8 արձանագրության 7-րդ կետով հավանության արժանացած «Արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության 2012-2017 թվականների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին, 3-րդ ենթակետերը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը և 6-րդ կետի 3-րդ ենթակետը:

Հավելված

3 Օգոստոսի 2017