Արձանագրային որոշումներ

39-26

ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՆԵՐԻ (ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ) ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ ապօրինի շինարարությունների բացահայտման, ինքնակամ կառույցների կասեցման և վերացման, ինչպես նաև այդ ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու և իրենց պարտականությունները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի, այդ թվում` կառուցապատողների (ապօրինի շինարարություն իրականացնողներ) և համապատասխան լիազոր մարմինների` օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ուղեցույցին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` առանց շինարարական թույլտվության ապօրինի շինարարություն իրականացրած և (կամ) իրականացնող կառուցապատողների (ապօրինի շինարարություն իրականացնող) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ` առաջնորդվելով սույն արձանագրային որոշման հավելվածի դրույթներով:

Հավելված

6 Հոկտեմբերի 2011