Արձանագրային որոշումներ

24-33

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ ապահովել, որ՝
1) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին ներկայացնի տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա ութերորդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնի տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է: Տեղեկատվության մեջ պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև տասնհինգերորդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր:

Հավելված

8 Հունիսի 2017