Արձանագրային որոշումներ

20-2

ԾԵՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ՝
1) ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Համաձայն սույն արձանագրային որոշման N 2 հավելվածի՝ պատասխանատու կատարող հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն սույն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ամփոփել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված մարմիններից ստացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Հավելված

18 Մայիսի 2017