17-16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին `
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2. Ձեռնարկել միջոցներ խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար` դրա մասին իրազեկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության վրա:
27 Ապրիլի 2017