15-1
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի բարեգործական ծրագրերի շրջանակներում 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին հաղորդումը` համաձայն N 1 հավելվածի, և տեղեկանքները` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում ու համայնքներում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների ու մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման և նպատակային օգտագործման նկատմամբ:
13 Ապրիլի 2017
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր